Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

ԼՈՒՐԵՐ: Սնունդը և առողջությունը

Կաղամբով սննդակարգն կազատի ավելորդ քաշից. 1in.am

Կաղամբով սննդակարգն կազատի ավելորդ քաշից. 1in.am

Կաղամբով սննդակարգ պահելու դեպքում հնարավոր է արագորեն ազատվել ավելորդ քաշից՝ հայտնում է allwomen.net.ua-ն: Կաղամբով սննդակարգը հաշվարկված է 7 օրվա համար, և եթե դուր գա արդյունքը, կարող եք այն կրկնել 2 ամիս հետո:

Այդ սննակարգի դրական կողմն այն է, որ կարող եք այն դարձնել բազմազան և ավելացնել սիրելի մթերքները, սակայն պահպանելով կալորիաների օրական նորման՝ 1500-ից ոչ ավելի: Պետք է նաև բացառել ալյուրից մթերքներն ու հրուշակեղենը՝ շոկոլադը, կոնֆետները, շաքարը, քաղցր և գազավորված հյութերը, կարտոֆիլը և այլն:

Կաղամբը պարունակում է մեծ քանակությամբ վիտամին С, հակաօքսիդանտներ և այլ օգտակար նյութեր: Սննդակարգում կաղամբ ներառելու դեպքում հաճախ չեք մրսի, կարող եք նիհարել առանց հոգեկան լարվածության: Կաղամբը պարունակում է բջջանյութ, որի սննդային թելիկները հայտնվելով ստամոքսում՝ այնտեղից մաքրում են տոքսինները, շլակները, ճարպը և այլ սննդային աղբ, որը կպչում է պատերին:

Կաղամբով սննդակարգը ենթադրում է, որ անընդմեջ, բոլոր 7 օրերին՝ նախաճաշին, ճաշին և ընթրիքին, պետք է ուտել հատուկ բաղադրատոմսով պատրաստված ապուր. մոտ 600 գ կաղամբը կտրատել, քերիչով անցկացնել 6 փոքր կամ 3 մեծ գազար, կտրատել 6 գլուխ սոխ, նույնքան կանաչ սոխ, քառակուսիների ձևով կտրատել 2 լոլիկ և 2 քաղցր պղպեղ, պետք է նաև նեխուրի 5 ցողուն: Բոլորը տեղավորել կաթսայում, վրան ավելացնել ջուր, եռացնել, թողնել եռա մոտ 20 րոպե, բայց երբ ապուրը սկսի եռալ, 10 րոպե անց պետք է ավելացնել նախօրոք կիսաեփ դարչնագույն բրինձ և աղ:

Կաղամբի ապուրը պարտադիր չէ ուտել օրական 3 անգամ, կարող եք ուտել ճաշին՝ համալրելով թարմ բանջարեղենով աղցանով, կամ՝ ընթրիքին: Նախաճաշին կարելի է ուտել ինչ-որ շիլա, 10-15 րոպե հետո կարող եք պատրաստել ապուրի բաղադրության մեջ մտնող մթերքներով հյութ:

Սկզբնաղբյուր. 1in.am
Լուսանկարը. onucwace.tumblr.com
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ